Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2,0 հա 5-րդ կարգի վարելահողը (ծածկագիր՝ 03-003-0276-0005, վկայական N21022019-03-0080) աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու համաձայն կից հավելվածի: 2. Հաստատել մեկնարկային գին` տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |