Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Տանուշկա Սողոմոնյանի խնդրանքին /մտից մատյանի՝23.08.2021թ. թիվ 1281/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Գ․Նժդեհի փողոց թիվ 21/44 հասցեում 0,002981 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0891-0006/,որը սահմանակից է Տանուշկա Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի շինությամբ ծանրաբեռնված /ծածկագիր՝ 03-003-0891-0003/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Տանուշկա Սողոմոնյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 132410 / մեկ հարյուր երեսուներկու հազար չորս հարյուր տաս / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441,8 /չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ /ՀՀ դրամ: |