Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՍՏԱԲԱՑՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N28-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասի, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ելնելով անհրաժեշտությունից՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 14-ի  ,,Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին,, N28-Ա որոշմամբ հաստատված կանոնադրության 1.17. կետում գրառված ,,-Համայնքի ղեկավարի օգնական,, բառերից /6-րդ տողից/ հետո լրացնել ,,-Համայնքի ղեկավարի օգնական,-Համայնքի ղեկավարի օգնական, -Տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու /ՏԶՊ/,, բառերը հերթական տողերով և 6-րդ բաժնից հետո լրացնել.

,,6.1 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ /ՏԶՊ/

6.1.1 Աջակցել համայնքապետին մշակելու ՏՏԶՊ-ն՝ ՏԻՄ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ համատեղ:

6.1.2 Համապատասխանեցնել ՏՏԶՊ-ն առկա այլ փաստաթղթերի հետ, նեառյալ՝ մշակված ռազմավարություններ, ծրագրեր և մասնավոր հատվածի պլաններ:

6.1.3 Իրականացնել տեղական տնտեսական վերլուծություններ հետևյալ թեմաաների շրջանակներում՝ տեղական համագործակցություն, ֆինանսների հասանելիություն, տնտեսության կառուցվածք, ենթակառուցվածքներ և ընթացակարգեր, մարդկային կապիտալ, արտաքին դիրքավորում և մարքեթինգ:

6.1.4 Նպաստել  տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևակերպմանը, ինչպես նաև գործողությունների ու նախագծերի սահմանմանը:

6.1.5 Համակարգել գործողությունների պլանի մշակման և իրականացման գործընթացը՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներ

6.1.6 Ձեռնարկել վերլուծություն տնտեսական և ձեռնարկատիրության զարգացման ուղղությունների բացահայտման նպատակով և մշակել ռազմավարություն՝ այդ հնարավորությունների  հետագա զարգացման ուղղությամբ:

6.1.7 Բացահայտել տնտեսական զարգացման ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման տարբեր հնարավորություններ:

6.1.8 Աշխատանքներում ներգրավել ՏԻՄ բոլոր այն ստորաբաժանումները, որոնք նպատակ են հետապնդում բարձրացնել վարչարարական և հանրային ծառայությունների որակը և բարելավել բիզնես միջավայրը:

6.1.9 Նախաձեռնել և իրականացնել գործողություններ, որոնք ուղղված են գյուղատնտեսության, գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը  համայնքներում,,:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՍՏԱԲԱՑՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner