Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 97-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ 191734, ծածկագիր 03192Y5TLEBK և առաջնորդվելով համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Նոր Խարբերդ համայնքում գտնվող 03-070-0084-0066 ծածկագիրը կրող սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0.00709հա հողամաս:
2. 0.00709 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին, որպես առանձին գույքային միավոր, տրամադրել Մասիս համայնք, Նոր Խարբերդ, 6-րդ փողոց, 20/1 հողամաս հասցեն։
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: