Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 97-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ 188777, ծածկագիր 03222MQYHNER և առաջնորդվելով համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Նորամարգ բնակավայրում գտնվող 03-068-0702-0001 ծածկագիրը կրող, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0.01100 հա հողամաս:
2. 0.01100 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման։
3. 0.01100 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասին, որպես առանձին գույքային միավոր, տրամադրել Մասիս համայնք, Նորամարգ, Ազատության փողոց 114/1 հողամաս հասցեն։
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: