Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Սվետլանա Դանիելյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Հ.Շիրազի փողոց 1-ին նրբանցք թիվ 14/5-1 հասցեում գտնվող խանութը /մակերես՝ 10.5 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00174 հա բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0128-0801/ ուղղակի վաճառքով օտարել Սվետլանա Դանիելյանին։ 2. Խանութի համար մուծման վճարը կազմում է 218862 /երկու հարյուր տասնութ հազար ութ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 20844 /քսան հազար ութ հարյուր քառասունչորս / ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 118917 /մեկ հարյուր տասնութ հազար ինը հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 6834.3 /վեց հազար ութ հարյուր երեսունչոր ամբողջ երեք/ ՀՀ դրամ: |