Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Գարիկ Աղալարյանի խնդրանքին՝ /մտից մատյան 22.10.2021թ. թիվ 1645/. որոշում եմ՝
1.ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի նոր թաղամաս 26/12-1 հասցեում /ծածկագիր՝ 03-003-0138-0322/ Գարիկ Աղալարյանի կողմից ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը /28,5քմ/ և ծածկը /54,0քմ/, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:
2.Օրինական ճանաչված տնտեսական շինության համար /արտաքին մակերեսը՝ 28,5քմ/ մուծման վճարը կազմում է՝ 56,117 /հիսունվեց հազար հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ, 1 ք.մ.-ի արժեքը 1969 /հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:
3.Օրինական ճանաչված ծածկի համար /ընդհանուր՝ 54,0քմ/ մուծման վճարը կազմում է՝ 106,326 /մեկ հարյուր վեց հազար երեք հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ, 1 ք.մ.-ի արժեքը 1969 /հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:
4.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: