Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Ալբերտ Մաիլյանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 12.07․2021թ. թիվ 1030/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 38/17 հասցեում Ալբերտ Մաիլյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0025 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0126-0021/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Ալբերտ Մաիլյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 73500 /յոթանասուներեք հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ,1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |