Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով , հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 01-ի թիվ 186 հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող, սակայն անճշտությամբ էլեկտրոնային և կադաստրային քարտեզներում անհայտ քաղաքացու սեփականություն նշված հողամասերը ճանաչել համայնքի սեփականություն և կատարել համապատասխան ուղղում՝
ա/բնակելի կառուցապատման 0,0218 հա հողամասը /ծածկագիր՝03-003-0032-0002/,
բ/ք.Մասիս 1-ին թաղամաս 7-րդ փողոց թիվ 48/1 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման հողամասերից 0,00632 հա հողամասը /ծածկագիր՝03-003-00100034/,
գ/ բնակելի կառուցապատման 0,0427 հա հողամասը /ծածկագիր՝03-003-0034-0014/ ։
|