Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքները գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում /ծանրաբեռնված է ջրագծով/ և ընդառաջելով ,,Մասիսի Զարգացման հիմնադրամ,,-ի գործադիր տնօրեն Ս. Հովհաննիսյանի խնդրանքին՝ /մտից մատյանի՝ 15.02.2018թ. թիվ 53 դիմում/, Մասիսի քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականության հանդիսացող ք. Մասիս, 7-րդ թաղ, 4-րդ փող. թիվ 2/2 հասցեով /ծածկագիր 03-003-0145-0082/ 0.08489 հա, Արարատի մարզ ք. Մասիս 7-րդ թաղ. 3-րդ փող. թիվ 1/2 հասցեով /ծածկագիր 03-003-0144-0027/ 0.04149 հա, Արարատի մարզ ք. Մասիս 7-րդ թաղ. 4-րդ փող. թիվ 2/3 հասցեով /ծածկագիր 03-003-0145-0080/ 0.06121 հա, Արարատի մարզ ք. Մասիս 7-րդ թաղ. 3-րդ փող. թիվ 2/2 հասցեով /ծածկագիր 03-003-0144-0034/ 0.02438 հա և Արարատի մարզ ք. Մասիս 7-րդ թաղ. 4-րդ փող. թիվ 8/1 հասցեով /ծածկագիր 03-003-0145-0084/ 0.07332 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքները 5 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել ,,Մասիսի Զարգացման Հիմնադրամ՛՛-ին՝ բարեկարգման և կանաչապատման համար:
|