Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող` ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 6-րդ թաղ., 1-ին փողոց, թիվ 37/1 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0.13527 հա հողատարածքը /ծածկագիր ՝03-003-0024-0036/ բարեկարգման և կանաչապատման նպատակով 5 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ:
2.Մեկնարկային գին սահմանել 40.000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ: |