Ղեկավարելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով ելնելով անհրաժեշտությունից Մասիս քաղաքային համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 14-ի «Օրինական ճանաչված անավարտ ավտոտնակը, անավարտ տնտեսական շինությունը, պարիսպը և դրա սպասարկման ու պահպանման համար օգտակործվող տարածքը ուղղակի վաճառքով Ռազմիկ Դանոյանին օտարելու թույլտվություն տալու մասին» N 21-Ա որոշման 2-րդ կետում գրառված «117936 հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր երեսունվեց» թվերն ու բառերը փոխարինել «235872 երկու հարյուր երեսուն հինգ հազար ութ հարյուր յոթանասուն երկու» թվերով և բառերով և «36330 երեսունվեց հազար երեք հարյուր երեսուն» թվերն ու բառերը փոխարինել «72660 յոթանասուն երկու հազար վեց հարյուր վաթսուն» թվերով և բառերով: |