Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ Նորայր Գևորգյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս, Երիտասարդական փողոց, թիվ 27 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերեսը՝ 61,8 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,04 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0298-0198/ ուղղակի վաճառքով օտարել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցի թիվ 42 տան բնակիչ Նորայր Գևորգյանին: 2.Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 129780 /հարյուր քսանինը հազար յոթ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 //երկու հազար հարյուր/ ՀՀ դրամ/:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1176000 /մեկ միլիոն հարյուր յոթանասունվեց հազար/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 //երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ//: |