Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Սենիկ Զոհրաբյանի խնդրանքին` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, ն/թ թիվ 37/46 հասցեով՝ Սենիկ Եգորի Զոհրաբյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 34.9 քմ բնակավայրերի հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0127-0004/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Սենիկ Եգորի Զոհրաբյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 102606 /հարյուր երկու հազար վեց հարյուր վեց//1քմ-ի արժեքը 2940/ ՀՀ դրամ: |