Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հաշվի առնելով քաղաքապետարանի և ,,Մաքուր Մասիս,, ՓԲԸ-ի միջև 15.01.2018թ-ին ԱՄՄՔ- ԿՀԾՁԲ-18/6 կնքած աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 0.65մ3 տարողությամբ 35 հատ աղբարկղները /ընդհանուր գումարով 2628780.0 ՀՀ դրամ/ մինչև 31.12.2018թ. անհատույց օգտագործման հանձնել ,,Մաքուր Մասիս,, ՓԲԸ-ին: 2.Աղբարկղների ընթացիկ նորոգումը թողնել «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ին:
3.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոց ԶԻԼ մոդելի /շարժիչ N 70287162, հենասարք N 43336273496034, թողարկման տարեթիվը 2008թ, հաշվառման համարանիշը 985UL27, վկայագիրը ՍՖ 014539, ԱՄՏ-ի տեսակը՝ հատուկ, թափքը N 43336070061582, գույնը՝ մոխրակապույտ/ աղբատար ավտոմեքենան 13311618 /տասներեք միլիոն երեք հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր տասնութ/ ՀՀ դրամ արժեքով և ԳԱԶ 31-10 տիպի 2003 թվականի արտադրության, 204ԼԼ10 մակնիշի ավտոմեքենաները մինչև 31.12.2018 թվականը անհատույց օգտագործման հանձնել «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ին:
4.Մեքենաների տեխսպասարկման և ապահովագրական ծախսերը թողնել «Մաքուր Մասիս ՓԲԸ-ի վրա:
|