Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման 0,00327 հա, հասարակական կառուցապատման 0,03448 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,0148 հա հողերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու համաձայն կից հավելվածի:
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: