Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ֆինանսական բաժնի պետի զեկույցը (զեկույցը կցվում է) Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է ՝
1. Հաստատել 2019 թվականի դեկտեմբերի 5-ից միչև 2020 թվականի փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառումը և բաշխումը գույքային հաշվառման փաստաթղթերում` համաձայն հավելված 1-ի:
2. ,,Մաքուր Մասիս,, ՓԲԸ-ին պատկանող հիմնական միջոցները հաշվեկշռից-հաշվեկշիռ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել ,,Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում,, ՀՈԱԿ-ին համաձայն հավելված 2-ի:
3. Ձեռք բերված և վերաբաշխված հիմնական միջոցները արտացոլել օգտագործողի հաշվեկշռում: |