Այսօր: Ուրբաթ, 3 Հունվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 8063-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 նոյեմբերի 2024 թվականի N 8063-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԵՎ ՄՈՒՇԵՂ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք  ընդունելով «Հայաստանի Հանրապետության Մասիս համայնքի Նոր Խարբերդ գյուղի Արմենուհի և Մուշեղ Գյուլբենկյանների անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ազատանուշ Վարդանյանի 2024 թվականի նոյեմբերի 7-ի /մտից՝ թիվ 15225/ զեկուցագիրը՝ որոշում  եմ․

1.«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ գյուղի Արմենուհի և Մուշեղ Գյուլբենկյանների անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատանքները  դադարեցնել 2024 թվականի նոյեմբերի 8-ից մինչև ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների ավարտը։ 

2. Վերոնշյալ ժամանակահատվածում մանկապարտեզի աշխատակիցներին ուղարկել հարկադիր պարապուրդի՝ բացառությամբ  տնօրենի,հաշվապահի և պահակների։Վճարումը կատարել պարապուրդի համար օրենքով սահմանված կարգով /յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը/:

3.Երեխաների ծնողներին տեղեկացնել պարապուրդի մասին։

4․Պարապուրդի ժամանակահատվածի համար ծնողական վճար չգանձել։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner