Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,14351 հա այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-003-0720-0003, վկայական N23122019-03-0077) աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու՝ համաձայն կից հավելվածի: 2. Հաստատել մեկնարկային գին` տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |