Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Արամայիս Աղջոյանի խնդրանքին /մտից մատյանի՝02․09.2021թ. թիվ 1336/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 16/61 հասցեում 0,00092 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0128-0796/,որը սահմանակից է Արամայիս Աղջոյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-128-315/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Արամայիս Աղջոյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 62876 / վաթսուներկու հազար ութ հարյուր յոթանասունվեց / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6834,3 /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք /ՀՀ դրամ: |