Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 19-րդ կետով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է 1. 2022 թվականի համար Մասիս համայնքի Մասիս քաղաքի մշակույթի տների (ակումբների) շենքերից, ոչ բնակելի տարածքներից սպորտային, մշակութային և ուսումնական խմբակներին օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար սահմանել վճար
ա) մինչև 2 ժամը 3000 (երեք հազար) ՀՀ դրամ
բ) 2 ժամից 4 ժամը 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ
2. 2022 թվականի համար Մասիս համայնքի գյուղական բնակավայրերի մշակույթի տների (ակումբների) շենքերից, ոչ բնակելի տարածքներից սպորտային, մշակութային և ուսումնական խմբակների գործունեության համար սահմանել վճար
ա) մինչև 2 ժամը 2000 (երկու հազար) ՀՀ դրամ
բ) 2 ժամից 4 ժամը 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
|