Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.01416 հա այլ հողը /ծածկագիր՝ 03-003-0292-0020/ և 1.33356 հա հողից՝ 1.2948 հա 5-րդ կարգի վարելահողը, 0.03876 հա այլ հողը /ծածկագիր՝ 03-003-0292-0021/ աճուրդ վաճառքի միջոցով օտարելու կից ցուցակի համաձայն: 2.Հաստատել մեկնարկային գին տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |