Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գեղամ Սահակյանի կողմից ներկայացված դիմումը (14.10․2024 թվականի 29977)․ որոշում եմ`
1․Գեղամ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք Մասիս քաղաք 6-րդ թաղամասի 5-րդ փողոց 2 հասցեում տալ տնտեսական շինության և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գեղամ Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։