Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի ,,բ,, կետի պահանջներով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 36 166 403.70դրամ և ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 69 739 984.10դրամ ուղղել 2018 թ. ֆոնդային բյուջեի մուտքերին համաձայն հատված 5-ի:
1.2018 թ. վարչական բյուջեի եկամուտները ավելացնել 5600,0 հազար դրամ գումարով համաձայն հատված 1-ի:
2.2018 թ. վարչական բյուջեի պահուստային ֆոնդը նվազեցնել 26230,0հազար դրամով և ծախսերը վերաբաշխել համաձայն հավելված 1-ի:
3.2018թ. ֆոնդային բյուջեի մուտքերը ավելացնել 105 906 387,80 դրամ տարեսկզբի մնացորդի չափով :
4.2018 թ. ֆոնդային բյուջեի ծախսերը ավելացնել 105 906 387,80 դրամ գումարի չափով բաշխել համաձայն հավելված 2-ի:
|