,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1, ԹԻՎ 2, ԹԻՎ 3, ԹԻՎ 4, ԹԻՎ 5, ԹԻՎ 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկը Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 7 մանկապարտեզ,, համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ համաձայն կից 1-ից 6-րդ հավելվածների:
2.Պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել կազմակերպությունների հաշվին: |