Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Մասիսի համայնքապետարանի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից հավելվածի:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ,,Համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Մասիսի համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 23-ի թիվ 02-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,, 118-Ա որոշումը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: |