,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող` ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 6-րդ թաղամաս 1-ին փողոց թիվ 3/2 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,0341 հա հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0068-0002/ կանաչապատման և բարեկարգման նպատակով 50 տարի ժամկետով վարձակալական իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ: 2.Մեկնարկային գին սահմանել 16․000 / տասնվեց հազար/ ՀՀ դրամ: |