Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Գեղանուշ Օհանյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 3-րդ թաղամաս թիվ 2/32 հասցեում գտնվող ավտոտնակը /մակերես՝ 20,83 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,002083 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0109-0210/ ուղղակի վաճառքով օտարել Գեղանուշ Օհանյանին։ 2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 48242 /քառասունութ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2316 /երկու հազար երեք հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 142359 /մեկ հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 6834,3 /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք/ ՀՀ դրամ: |