Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ,,Գովազդի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջներով և ընդունելով Ա/Ձ Օլգա Ալոյանի ներկայացրած դիմումը. որոշում եմ՝
1.Ա/Ձ Օլգա Ալոյանին /Մասիս համայնք, գ.Գետափնյա 3-րդ փողոց թիվ 29 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում /3,ք.մ./տալ այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ 2023 թվականի ապրիլից հուլիս ամիսների համար:
2.Գանձել 18․000 (տասնութ հազար )ՀՀ դրամ տեղական տուրք: