Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մարմինների,, մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և ընդառաջելով ,,Ձեզ համար,, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բալասանյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 30.09.2021թ. թիվ 566/ Մասիսի քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող գույքից /թիվ 5 մանկապարտեզի 1-ին հարկից 267,5 քմ և 2-րդ հարկից 252,4 քմ տարածք / անհատույց /անժամկետ/ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Ձեզ համար,, բարեգործական հասարակական կազմակերպությանը /ցերեկային ներառականության զարգացման հետ կապված ծրագրեր իրականացնելու համար/ միջանցքը և աստիճանավանդակները թողնել ընդհանուր օգտագործման: |