|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 նոյեմբերի 2017 թվականի N 104-Ա |
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Հովհաննես Օհանյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս թիվ 10/18 հասցեում գտնվող ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 19.3 ք.մ., ներքին մակերեսը՝ 18.4 ք.մ.) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00193 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0128-0588) ուղղակի վաճառքով օտարել Արարատի մարզի Մասիս քաղաքի նոր թաղամաս 10-րդ շենքի 19 բնակարանի բնակիչ Հովհաննես Կիրակոսի Օհանյանին: 2. Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 40530 (քառասուն հազար հինգ հարյուր երեսուն) ՀՀ դրամ (1 ք.մ.-ի արժեքը՝ 2100 (երկու հազար հարյուր) ՀՀ դրամ): 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 56742 (հիսունվեց հազար յոթ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ(1 ք.մ.-ի արժեքը՝ 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ): |
Կողմ -12 ԱԲԳԱՐՅԱՆ ՊԱՊԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|