Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում բնակելի տուն, ավտոտնակ կառուցելու, հասարակական սպասարկման շինություններ կառուցելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,00954 հա /ծածկագիր՝ 03-003-0137-0331/Մասիս քաղաք Հ.Շիրազի փողոց թիվ 117 հասցեով հողամասը ու արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերության օբյեկտների 0,044 հա /ծածկագիր՝ 03-003-0296-0201/Մասիս քաղաք Գործարանային փողոց թիվ 4/3-1 հասցեով հողամասը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու համաձայն հավելվածի: 2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով: |