Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասի, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ելնելով անհրաժեշտությունից՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 14-ի ,,Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին,, N28-Ա որոշմամբ հաստատված կանոնադրության 1.17. կետում գրառված ,,-Համայնքի ղեկավարի օգնական,, բառերից /6-րդ տողից/ հետո լրացնել ,,-Համայնքի ղեկավարի օգնական,-Համայնքի ղեկավարի օգնական, -Տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու /ՏԶՊ/,, բառերը հերթական տողերով և 6-րդ բաժնից հետո լրացնել.
,,6.1 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ /ՏԶՊ/
6.1.1 Աջակցել համայնքապետին մշակելու ՏՏԶՊ-ն՝ ՏԻՄ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ համատեղ:
6.1.2 Համապատասխանեցնել ՏՏԶՊ-ն առկա այլ փաստաթղթերի հետ, նեառյալ՝ մշակված ռազմավարություններ, ծրագրեր և մասնավոր հատվածի պլաններ:
6.1.3 Իրականացնել տեղական տնտեսական վերլուծություններ հետևյալ թեմաաների շրջանակներում՝ տեղական համագործակցություն, ֆինանսների հասանելիություն, տնտեսության կառուցվածք, ենթակառուցվածքներ և ընթացակարգեր, մարդկային կապիտալ, արտաքին դիրքավորում և մարքեթինգ:
6.1.4 Նպաստել տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևակերպմանը, ինչպես նաև գործողությունների ու նախագծերի սահմանմանը:
6.1.5 Համակարգել գործողությունների պլանի մշակման և իրականացման գործընթացը՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում:
6.1.6 Ձեռնարկել վերլուծություն տնտեսական և ձեռնարկատիրության զարգացման ուղղությունների բացահայտման նպատակով և մշակել ռազմավարություն՝ այդ հնարավորությունների հետագա զարգացման ուղղությամբ:
6.1.7 Բացահայտել տնտեսական զարգացման ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման տարբեր հնարավորություններ:
6.1.8 Աշխատանքներում ներգրավել ՏԻՄ բոլոր այն ստորաբաժանումները, որոնք նպատակ են հետապնդում բարձրացնել վարչարարական և հանրային ծառայությունների որակը և բարելավել բիզնես միջավայրը:
6.1.9 Նախաձեռնել և իրականացնել գործողություններ, որոնք ուղղված են գյուղատնտեսության, գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը համայնքներում,,:
|