Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Արթուր Գևորգյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 3-րդ թաղամաս թիվ 10/47 հասցեում գտնվող ավտոտնակը /մակերես՝ 29.9 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00299 հա բնակավայրերի նպատակային խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0107-0110/ ուղղակի վաճառքով օտարել Արթուր Գևորգյանին։ 2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 58874 /հիսունութ հազար ութ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը / ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 132810 /մեկ հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր տաս/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 4441,8 /չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ/ ՀՀ դրամ: |