Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ,,բ,, ենթակետի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի ,,Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը և կառուցվածքը համաձայն կցված 1 և 2 հավելվածների:
2.Սույն որոշման հավելվածները կիրառել 2018 թվականի սեպտեմբերի 1-ից, աշխատողների ծանուցումները ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը:
3.2018 թվականի սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 28-ի ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը, կառուցվածքը հաստատելու և Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 41-Բ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,, թիվ 70-Ա որոշումը: |