Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 97-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ 191351, ծածկագիր 03011LHGZZAM և առաջնորդվելով համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Մասիս քաղաքում գտնվող , սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0.12059 հա հողամաս:
2. 0.12059 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման։
3. 0.12059 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին, որպես առանձին գույքային միավոր, տրամադրել Մասիս համայնք, Մասիս, Երևանյան փողոց, 2 հողամաս հասցեն։
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: