,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N-64 Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
-
Հաստատել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 4 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կցված 1 և 2 հավելվածների:
- ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 28-ի ,,,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 4 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը, կառուցվածքը հաստատելու և Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 41-է որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,, N-64 Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
|