Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Զորայր Ստեփանյանցի լիազորված անձ Համլետ Նահապետյանի (մտից մատյանի 30․06․2025թ․ թիվ 7143) դիմումը։
Ուսումնասիրությունից պարզվել է, որ Մասիս համայնքի Սիս գյուղի Արցախի փողոց 4-րդ փակուղի թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,11219 հա, որից 0,1 հա-ը հանգուցյալ Թամարա Անդրեյի Միրզոյանի ընտանիքի սեփականությունն է։ Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 563 հոդվածի պահանջների Թամարա Միրզոյանի մահից հետո ժառանգություն չի բացվել գույքը հաջորդաբար անցել է ծխի անդամներ Զորայր, Սուսաննա, Դավիթ և Աշոտ Ստեփանյանցներին։
Օրինական հողամասին կից օգտագործվող 0,01219 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով Զորայր, Սուսաննա, Դավիթ և Աշոտ Ստեփանյանցներին։
Հաշվի առնելով, որ անհատական բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրա զբաղեցրած և սպասարկման համար 0,11219 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Զորայր Ստեփանյանցի խնդրանքին․ որոշում եմ՝
1․ Վերականգնել Մասիս համայնքի Սիս գյուղի Արցախի փողոց 4-րդ փակուղի թիվ 3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Զորայր Սուրենի Ստեփանյանցի (ծնված՝ 13․11․1960թ․, անձնագիր՝ 07 05 581902 տրված՝ 15․11․2005թ․ 262-034-ի կողմից), Սուսաննա Սուրենի Ստեփանյանցի (ծնված՝ 24․04․1961թ․, անձնագիր՝ 07 08 137305 տրված՝ 21․01․2009թ․ 260-035-ի կողմից), Դավիթ Զորայրի Ստեփանյանցի (ծնված՝ 17․07․1985թ․, անձնագիր՝ 07․05․581658 տրված՝ 28․10․2005թ․ 262-034-ի կողմից) և Աշոտ Զորայրի Ստեփանյանցի (ծնված՝ 28․05․1989թ․, անձնագիր՝ 07 08 208377 տրված՝ 26․06․2009թ․ 260-035-ի կողմից) սեփականության իրավունքները բնակելի տան, օժանդակ շինության և դրանց սպասարկման համար օրինական 0,1 հա մակերեսով հողամասին կից 0,01219 հա հողամասի նկատմամբ։
2․ Շենք-շինության մակերեսը և հողամասի սահմանները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի հատակագծով (կցվում է) ։
3․ Մասիս համայնքի Սիս գյուղի Արցախի փողոց 4-րդ փակուղի թիվ 3 բնակելի տանը տրամադրել հասցե „Արարատի մարզ Մասիս համայնք գյուղ Սիս Արցախի փողոց 4-րդ փակուղի թիվ 3 տուն
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման օրենքով սահմանված կարգով„ ։