Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերի, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ/ ենթակետի պահանջներով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Մասիսի համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից հավելվածի
2.ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի ,,Համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Մասիսի համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 23-ի թիվ 02-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,, թիվ 118-Ա որոշումը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից: