Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հաշվի առնելով ֆինանսական բաժնի պետի հաղորդումը՝ /հաղորդումը կցվում է/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել բյուջեի փոփոխությունները՝ 2018 թվականի վարչական բյուջեի եկամտային մասում նվազեցնել պետական բյուջեից տրամադրվող նպատակային սուբվենցիաները 500.4 հազար դրամով, նույն չափով նվազեցնելով վարչական բյուջեի պահուստային ֆոնդը: |