Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Արդյունաբերական հանգույց, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 11/3 (հողի ծածկագիր՝ 03-003-0871-0009) հասցեով 0,00292 հա և ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Արդյունաբերական հանգույց, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 15/1 (հողի ծածկագիր՝ 03-003-0871-0005) հասցեով 0,00292 հա հողատարածքները 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ՝ հոսանքի հենասյուներ տեղադրելու համար:
2. Մեկնարկային գին սահմանել յուրաքանչյուր միավորի համար 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ: