Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286 որոշման 46.2 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված հողատարածքը դասվում է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին և ընդառաջելով Գևորգ Համբարձումյանի խնդրանքին՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Գևորգ Մասիսի Համբարձումյանին տրամադրել Արարատի մարզ ք. Մասիս, Արարատյան փողոց թիվ 21/2 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0.0015 հա հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0859-0005) 90 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել ոչ հիմնական շինության տեղադրման համար: 2.Կառուցապատման իրավունքով տրամադրված հողատարածքի տարեկան վարձավճար սահմանել 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ: |