Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով <<ՌԻՎԵՌ ԼԱՆԴ> ՍՊԸ-ի հայտը (CPA0-0000-4020)․ որոշում եմ
1.<<ՌԻՎԵՌ ԼԱՆԴ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գ. Նորամարգ 1 հասցեում տրամադրել ձկնաբուծական տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն։
2.<<ՌԻՎԵՌ ԼԱՆԴ>> ՍՊԸ-ն պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<ՌԻՎԵՌ ԼԱՆԴ>> ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: