«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ սույն թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Մասիսի համայնքապետարանում տեղի կունենա «Կամ դեվելոփմենթս» ՍՊԸ-ի Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս կայարան արդյունաբերական հանգույց, Հրանտ Վարդանյան փողոց 42 հասցեում նախատեսվող արտադրամասի, գրասենյակի, պահեստի և օժանդակ շինությունների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում /www.env.am/, կամ դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ, ք. Երևան, Բուզանդի 1/3: