Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Վարդկես Քամալյանի էլեկտրոնային դիմումը՝ (հերթական համար՝ 345508) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Վարդկես Նորիկի Քամալյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Նոր Կյուրին բնակավայր, 13-րդ փողոց 17 հասցեում կառուցված բնակելի տան շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդկես Քամալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: