Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի պահանջներով, ընդառաջելով Արմեն Բաղդասարյանի խնդրանքին՝ (մտից մատյանի 07.02.2020թ. թիվ 127) Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.Տալ համաձայնություն Արմեն Բաղդասարյանի կողմից վարձակալած Մասիս քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,11366 հա 5-րդ կարգի վարելահողը /ծածկագիր՝ 03-003-0137-0453, կնքված 12.08.2016թ., վկայական N 17082016-03-0022/ վարձակալության պայմանագրի ժամկետը չգերազանցող ժամկետով /6 տարի ժամկետով/ տարեկան 11700 /տասնմեկ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ վարձաչափով Թադևոս Գևորգյանին ենթավարձակալությամբ հանձնելու համար: |