Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Ռուբեն Սահակյանի խնդրանքին` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, ն/թ թիվ 15/15 հասցեով՝ Ռուբեն Հովհաննեսի Սահակյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 29.0 քմ բնակավայրերի հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0128-0023/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Ռուբեն Հովհաննեսի Սահակյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 85260 /ութսունհինգ հազար երկու հարյուր վաթսուն//1քմ-ի արժեքը 2940/ ՀՀ դրամ: |