Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով հողամասի իրադրության հատակագիծը և ընդառաջելով Տիգրան Հարությունի Խաչատրյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 20.02.2019թ. թիվ 117/` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Տիգրան Հարությունի Խաչատրյանին պատկանող գեղեցկության սրահի զբաղեցրած վարձակալած /23.5քմ/ հասարակական կառուցապատման հողամասի վարձակալության պայմանագիրը /կնքված՝ 22.03.2005թ. գրանցված սեղանամատյանում 443-ով/ լուծել:
2.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս 3-րդ թաղ., Հերացու փող., թիվ 5/22 հասցեում գտնվող Տիգրան Հարությունի Խաչատրյանին պատկանող գեղեցկության սրահի զբաղեցրած հասարակական կառուցապատման /փաստացի չափագրման արդյունքում՝ 26.5քմ/ հողամասը /ծածկագիր՝ 03-003-107-017/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Տիգրան Հարությունի Խաչատրյանին:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 77.910 /յոթանասունյոթ հազար ինը հարյուր տաս/ ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2940 ՀՀ դրամ/: