Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արմեն Սարգսի Սարգսյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Դարակերտ, Դ․Լադոյան փող․, 15 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 11.06.2025թ. N3553 ծանուցումն ու 14․05․2025թ․ դրությամբ տեղեկանքները, փոստային անդորրագիրը վերադարձվել է <<չպահանջված>> նշումով, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով»-ի առաջարկը /10.10.2025թ. արձանագրություն N361/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Արմեն Սարգսի Սարգսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Opel astra 1.6, հ/հ՝ 35PS633/ 2022-2024թթ․ համար` 39.250 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 30.300 ՀՀ դրամ, տույժը` 8.950 ՀՀ դրամ 900435110029 հաշվեհամարին և անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-035-0014-0013/ 2024թ․ համար` 2.496 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 2.040 ՀՀ դրամ, տույժը` 456 ՀՀ դրամ 900435003596 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: