Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.04.24 ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի,
ապրիլի 23֊ին՝ ժամը` 20։00, Սուրբ Թադեոս եկեղեցու հիշատակ Խաչքարի առջև կկատարվի մոմավառություն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների համար:
Իսկ ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ին, Սուրբ Թադեոս եկեղեցում կկատարվի բարեխոսական կարգ:
20.04.24 ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ
Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճը երեկ կրկին լեփ-լեցուն էր. հանդիսականների դատին հանձնվեց Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» դրամայի բեմականացումը, որի առանցքային կերպարը հայազգի վրիժառու Սողոմոն Թեհլերյանն է և հայտնի դեպքին հաջորդող դատավարությունը, որի ընթացքում Սողոմոն Թեհլերյանն արդարացվեց:Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մասիսի նոր սերունդ» թատերախմբի/գեղ. ղեկավար՝ Արշակ Ղազարյան/ պատանի դերասանների խաղը ներկաներին մտովի տեղափոխեց Բեռլին, որտեղ հայ վրիժառուն գնդակահարեց մեր ժողովրդի ոխերիմ թշնամուն՝ Թալեաթ փաշային:Դերասանների խաղն ամբողջացրեց ներկայացման ավարտին ծածանված Արցախի դրոշը, որն ապացույց է անկոտրում հավատի ... Մանրամասն
19.04.24 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ՝ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԵՐՈՎ
Այսօր տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը, որին մասնակցում էր ավագանու 20 անդամ: Համայնքի ավագանու հավանությանը ներկայացված էին մի քանի տասնյակ հարցեր, որոնց վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ:
Ավագանու հերթական նիստի օր սահմանվեց մայիսի 17-ը:
Մանրամասները՝
18.04.24 ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այցելեց
Հայանիստ բնակավայր, որտեղ արդեն ավարտվել են սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները, իսկ ոռոգման ցանցի կառուցումը դեռևս ընթացքի մեջ է:
Դ. Համբարձումյանն ու համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Հայանիստի վարչական ղեկավար Արթուր Բաբաջանյանն այցելեցին նոր կառուցվող դպրոցի տարածք, այնուհետ՝ Հայանիստի մանկապարտեզ, որն ընդգրկված է սուբվենցիոն ծրագրում, և մոտ ապագայում բնակավայրը կունենա նորակառույց նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Համայնքապետը վարչական ղեկավարի հետ քննարկեց ընթացիկ մի քանի ծրագրեր, որոշ հարցերի հետ կապված տրվեցին հանձնարարականներ:
Շրջայցերը բնակավայրեր շարունակվելու են:
17.04.24 ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ԱՐԵՎԱԲՈՒՅՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Այսօր հիշատակի ու խնկարկումի օր էր Մասիս համայնքի Արևաբույր բնակավայրում. 30 տարի առաջ այս օրը Արցախյան պատերազմում անմահացավ արևաբույրցի քաջարի մարտիկ Հրաչյա Թադևոսյանը:Բազմամարդ էր հերոսի անունը կրող միջնակարգ դպրոցը, որտեղ ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, մեծ թվով հյուրեր, Հ. Թադևոսյանի զինակից ընկերները, համագյուղացիներ: Հերոսի մահվան տարելիցին նվիրված փոքրիկ միջոցառումն իր մեջ ամփոփում էր նրա անցած մարտական ուղին, որը հուզմունքով ու հպարտությամբ ներկայացնում էին դպրոցի սաները, իսկ զինակից ընկերների խոսքն ու հիշողություններն ամբողջացրին Հ. Թադևոսյանի կերպարը, ում կոչին հետևել են հարյուրավոր հայորդիներ, որոնց հետ պայքարել է հանուն մայր հողի և անմահացել՝ սրտում ունենալով ... Մանրամասն
17.04.24 ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Դարեր շարունակ և այսօր էլ եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ապրում են Հայաստանում՝ հայ ժողովրդի հետ կիսելով ուրախություններն ու դժվարությունները:
Մեծ թվով եզդիներ են բնակվում նաև Մասիս համայնքում, ովքեր նույնպես գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում:
Կրկին շնորհավորելով եղբայր ժողովրդին՝ մաղթում եմ, որ նոր տարին լինի հաջողությունների, երջանկության և խաղաղության տարի, որ մեր բարեկամ ժողովրդի ներկայացուցիչները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային ավանդույթները:
16.04.24 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
 Մասիս համայնքի 2024թ. կարիքների համար Մասիս համայնքում կանգառների կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել է ԱՄՄՀ-ԳՀԾՁԲ-24/55 ծածկագրով գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: Հայտերի բացման նիստը տեղի կունենա հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը՝ ժամը 12:00-ին:************Մասիս համայնքի 2024թ. կարիքների համար մարդատար մեքենաների ձեռքբերման նպատակով (2 չափաբաժին) հայտարարվել է ԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/38 ծածկագրով էլեկտրոնային աճուրդ, որն իրականացվում է eauction.armeps.am համակարգի միջոցով: Հայտերի բացման նիստը տեղի կունենա հայտարարության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner